Բեյրութի նավահանգստում պայթյունի զոհերի թիվը հասել է 158-ի, տուժել է ավելի քան 6 հազար մարդ:
Այս մասին հայտնում է «РИА Новости»- ն։ Ավելի քան 20 մարդ անհետ կորած է համարվում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին հզոր պայթյուն էր որոտացել Բեյրութի նավահանգստում՝ Լիբանանի ՌԾՈՒ բազայի մոտակայքում։ Պայթյունի ալիքով ոչնչացվել և վնասվել են տասնյակ տներ, ավտոմեքենաներ, մայրաքաղաքի շատ թաղամասերում ապակիներ են կոտրվել։
Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է 13 հայ, վիրավորվել են Լիբանանի հայ համայնքի շուրջ 300 ներկայացուցիչներ, կան անհետ կորածներ: