Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները օգոստոսի 14-ին կանցկացնեն տեսակոնֆերանս՝ նվիրված Բելառուսում տիրող իրավիճակին: Այդ մասին հայտնել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը Twitter-յան միկրոբլոգում։
Տեսակոնֆերանսի օրակարգում են նաև Թուրքիայում, Վենեսուելայում, Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված հարցեր:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը երեքշաբթի Եվրամիության բոլոր 27 երկրների ԱԳ նախարարների անունից հայտարարություն է հրապարակել, որում ասվում է, որ ԵՄ-ն Բելառուսում ընտրությունները ազատ, արդար չի համարում և ուսումնասիրում է իրավապահ մարմինների բռնությունների համար պատասխանատու անձանց դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը: