ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում չի բացառել պատժամիջոցների սահմանումը և այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ Բելառուսի նավթի մատակարարումների դադարեցումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես վստահ եմ, որ մենք կքննարկենք այդ հարցերից յուրաքանչյուրը, պետք է նշել չափանիշները։ Ինչը պետք է մենք անենք ոչ միայն միակողմանի, այլ նաև բազմակողմ առումով, որպեսզի լավ արդյունքների հասնենք Բելառուսի քաղաքացիների համար, արդյոք դա կվերածվի՞ պատժամիջոցների կամ մատակարարումների որոշմա՞ն՝ ամենը դեռ պետք է որոշվի», – ասել է Պոմպեոն՝ նշելով, որ անհրաժեշտ է տեսնել, թե ինչպես կզարգանա իրավիճակը Բելառուսում մոտ ապագայում:
ԱՄՆ -ն մտադիր է համագործակցել ԵՄ-ի հետ Բելառուսում տեղի ունեցող իրադարձություններին արձագանքելու հարցում, ասել է ԱՄՆ պետքարտուղարը: «Մենք ստիպված կլինենք աշխատել դրա վրա», – ասել է նա՝ ի պատասխան ավելի քան 10 տարվա ընդմիջումից հետո Բելառուս նավթի մատակարարումների շարունակման և ԱՄՆ դեսպանի՝ Մինսկ վերադառնալու հեռանկարների մասին հարցին:
«Մենք խիստ մտահոգված էինք ընտրություններով և խորապես հիասթափված էինք, որ քվեարկությունը ազատ և արդար չէր։ Մենք նախկինում էլ ենք նման վարքագիծ տեսել, ցավում ենք, որ այդպես էլ եղավ», – հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։ – Եղել են բռնություններ և հետևանքներ առ այն, թե ինչպես են անպատշաճ վարվել խաղաղ ցուցարարների հետ։ Մենք չենք կողմնորոշվել համապատասխան պատասխանի հարցում. մենք աշխատելու ենք մեր եվրոպացի բարեկամների, նրանց հետ, ովքեր հավասարապես մտահոգված են տեղի ունեցածով»։
Բելառուսում օգոստոսի 9-ին կայացել են նախագահական ընտրություններ։ Ըստ ԿԸՀ նախնական տվյալների՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,08 տոկոսը: Քվեների 10,09% – ով Սվետլանա Տիխանովսկայան զբաղեցրել է երկրորդ տեղը: Օգոստոսի 9-ի երեկոյան Մինսկի կենտրոնում և հանրապետության մի շարք այլ քաղաքներում ընտրությունների արդյունքների հայտարարումից հետո սկսվել են բողոքի զանգվածային ակցիաներ, որոնք վերաճել են ոստիկանության աշխատակիցների հետ բախումների: Արդյունքում՝ ՆԳՆ-ի տվյալներով՝ ձերբակալվել է մի քանի հազար մարդ, տուժել են տասնյակ իրավապահներ և ցուցարարներ: