Օգոստոսի 26-ին Երևան-Լոս Անջելես չվերթը դեռևս հստակեցված չէ։ Այս մասին Armenia Today-ի հարցին ի պատասխան՝ հայտնել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
«Դեռևս վաղ է խոսել այդ թռիչքի մասին, քանի որ չենք կարող վստահ ասել, որ այն կկայանա»,- ասել են քաղավիացիայի կոմիտեից՝ նշելով, որ չվերթի չեղարկման դեպքում վաճառված տոմսերի համար պատասխանատվություն են կրելու ավիաընկերությունները՝ ամեն մեկն իր ալտերնատիվ տարբերակներով այլ հնարավորություններ առաջարկելով տոմս գնած քաղաքացիներին։
Նշենք, որ համացանցում ակտիվորեն գովազդվում է օգոստոսի 26-ին Երևան-Լոս Անջելես կայանալիք չվերթը։ Հստակեցում մտցնելու համար՝ Armenia Today-ը խոսել է պատկան մարմնի հետ։
Հաշվի առնելով քաղավիացիայի պատասխանը՝ հորդորում ենք քաղաքացիներին զգուշությամբ մոտենալ նմանօրինակ հայտարարություններին և չվերթների մասին տեղեկատվություններին հետևել միայն պետական կառույցների էջերից։