Բելառուսի ընդդիմության Համակարգող խորհրդի անդամ Մարիա Կոլեսնիկովան կոչ է արել ռազմական և ուժային կառույցներին անցնել ժողովրդի կողմը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Կոլեսնիկովայի ուղերձը տեղադրվել է նախագահի չգրանցված թեկնածու Վիկտոր Բաբարիկոյի YouTube ալիքում: «Եթե դուք (ռազմական և ուժային կառույցներ) անցնեք ժողովրդի կողմը, եթե հրաժարվեք կատարել հանցավոր հրամանը, մենք երաշխավորում ենք Ձեր անվտանգությունն ու անձեռնմխելիությունը: Մենք երաշխավորում ենք Ձեր ստորաբաժանումների նկատմամբ արդար վերաբերմունք, եթե նրանք չկատարեն հանցավոր հրամանները», – հայտարարել է նա:
Ավելի վաղ՝ հինգշաբթի օրը, Համակարգող խորհուրդը դիմել էր Գլխավոր դատախազությանը, ՆԳՆ-ին, ՊԱԿ-ին և Բելառուսի Քննչական կոմիտեին՝ հրատապ հանդիպումներ անցկացնելու պահանջով, իսկ հանրապետության գլխավոր դատախազությունը հայտարարել է համակարգող խորհրդի ՝ իշխանությունը զավթելու կոչերի հետ կապված քրեական գործ հարուցելու մասին:
Համակարգող խորհրդի ստեղծումը նախաձեռնվել է օգոստոսի 14-ին ՝ Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի կողմից: Նա չի ճանաչել ԿԸՀ-ի հայտարարած քվեարկության արդյունքները, ըստ որի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթել է ձայների 80.01% -ով, իսկ նա երկրորդ տեղում էր՝ 10,12% ձայներով: Օգոստոսի 11-ի գիշերը Տիխանովսկայան լքել է Բելառուսը և, ըստ վերջին տեղեկությունների, գտնվում է Լիտվայում: Խորհրդի խնդիրն է ապահովել իշխանության փոխանցումը: