Ալեքսեյ Նավալնիի օրգանիզմում թույն չի հայտնաբերվել, նախնական տարբերակը չի փոխվել, խոսքը պսիխոդիսլեպտիկների թունավորման մասին է: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։
«Նախնական տարբերակը չի փոխվել։ Խոսքը պսիխոդիսլեպտիկների թունավորման մասին է։ Ավելի հստակ կարելի է ասել ախտորոշման և բժիշկների եզրակացությունից հետո», – ասաց նա։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ քրեական գործ դեռ չի հարուցվել, քանի որ դիտավորյալ թունավորման մասին տվյալներ չկան: Նավալնիինկհարցաքննեն, հենց որ նրա առողջական վիճակը թույլ տա:
Ավելի վաղ FBK-ի իրավաբան Իվան Ժդանովը հայտնել էր, որ մասնագետները Նավալնիի օրգանիզմում, որը հոսպիտալացվել է Օմսկում, վտանգավոր նյութ են գտել ոչ միայն Նավալնիի, այլև շրջապատի համար: