Մոսկվան պատրաստ է հնարավոր ամեն ինչ անել Բելառուսում ստեղծված իրավիճակի կարգավորման համար, եթե հանրապետության ղեկավարությունը դա ցանկանա։ Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Եթե Բելառուսի ղեկավարությունը դա ցանկանա, բնականաբար ռուսական կողմը պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնի Բելառուսում իրադրության կարգավորմանը», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե պատրաստ է արդյոք Ռուսաստանը միջնորդություն իրականացնել բելառուսական իշխանությունների և ընդդիմության միջև: