Թուրքական Fatih հորատման նավը Սև ծովում 320 մլրդ խորանարդ մետր ծավալով գազի հանքավայրեր է հայտնաբերել, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Սա պատմական մասշտաբի իրադարձություն է։ Սև ծովում հայտնաբերել ենք երկրի պատմության մեջ խոշորագույն բնական գազի հանքավայրը։ Մինչեւ 2023 թվականը մենք նախատեսում ենք այն մատակարարել մեր քաղաքացիներին», – ասել Է Էրդողանը ազգին ուղղված հեռուստաուղերձում:
Ըստ Էրդողանի, այդ հանքավայրի հայտնաբերումը խոսում է այն մասին, որ բարձր հավանականությամբ այդ շրջանում կան նաև գազի այլ պաշարներ:
«Այդ գտածոն չափազանց կարևոր է մեր երկրի էներգետիկ անկախության տեսանկյունից։ Մինչ այդ մենք ամբողջովին կախված էինք արտասահմանյան էներգակիրների մատակարարումներից, դրա համար հարյուր միլիոնավոր դոլարներ էինք ծախսում ։ Բայց 2017 թվականին մենք թարմացրեցինք մեր էներգետիկ ռազմավարությունը, ընդլայնեցինք հետազոտական և հորատման նավերի նավատորմը», – ասել է նա։
Մոտ ժամանակներս, նշել Է Էրդողանը, իշխանությունները կլուծեն այդ հանքավայրից գազի արդյունահանմանը վերաբերող տեխնիկական հարցերը եւ անհապաղ ձեռնամուխ կլինեն հորատման աշխատանքներին։