Թուրքիան Սև ծովում բացել է իր պատմության մեջ ամենախոշոր բնական գազի հանքավայրը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլի Դոլմաբահչե պալատում, փոխանցում է Anadolu գործակալությունը։
Երկրի ղեկավարի խոսքով՝ Թուրքիան «Թունա-1» (Tuna-1) գոտում հայտնաբերել է 320 մլրդ խորանարդ մետր ծավալով բնական գազի խոշորագույն հանքավայրը:
Թուրքիայի առաջնորդը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ էներգետիկան ոչ միայն զարգացման հիմնական գործոն է, այլև կարևոր դեր է խաղում ազգային անկախության ապահովման գործում։
«Մեր նպատակն է մինչև 2023 թվականը Սևծովյան գազը փոխանցել ժողովրդի օգտագործմանը։ Թուրքիան տրամադրված է երկրում էներգետիկայի հետ կապված խնդիրը լուծել արմատապես»,- ընդգծել Է Էրդողանը։
Էրդողանը նշել է, որ Անկարան շարունակելու է գնալ իր նպատակների իրագործմանը՝ չոտնահարելով որևէ մեկի իրավունքներին և թույլ չտալով ոտնահարել սեփական իրավունքները։