Իսրայելական ավիացիան օգոստոսի 21-ին գնդակոծել է Գազայի հատվածում գտնվող մի քանի օբյեկտներ։ Այս մասին հայտնում է Wafa լրատվական գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Գործակալության տվյալներով՝ իսրայելական ռազմական ինքնաթիռը երեք հրթիռ է արձակել Գազայի քաղաքից արևմուտք ընկած օբյեկտի ուղղությամբ, ինչի հետևանքով օբյեկտը և նրա հարևան տները ավերվել են, հրդեհներ են առաջացել:
Իսրայելական ռազմական ինքնաթիռները նաև հարվածներ են հասցրել Բեյթ Լահիա քաղաքից հյուսիս-արևմուտք (Գազայի հատվածի հյուսիսային մասում) գտնվող կառույցների ուղղությամբ: Բացի այդ, իսրայելցիները հրետանի են կիրառել Գազայից արևելք ընկած գյուղատնտեսական հանդերի գնդակոծման համար, ասված է WAFA գործակալության նյութում:
Աղբյուրի տվյալներով՝ լույս ուրբաթ գիշերը իսրայելական մարտական ուղղաթիռները գնդակոծել են Խան-Յունես քաղաքից արևմուտք ընկած շրջանները։