Լիբանանի բանակի զինծառայողները Բեյրութի ծովային նավահանգստի տարածքում հայտնաբերել են 79 կոնտեյներներ՝ վտանգավոր քիմիկատներով, որոնց անվանումը դեռ չի բացահայտվում: Այս մասին երկուշաբթի հայտնել է բանակի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ինժեներական ուժերի հատուկ ստորաբաժանումը ֆրանսիացի փորձագետների խմբի հետ միասին նավահանգստի տարածքի հետազոտման ընթացքում օգոստոսի 14-ից 22-ը հայտնաբերել է 25 կոնտեյներ՝ պոտենցիալ վտանգավոր քիմիական նյութերով, այնուհետև ևս 54 կոնտեյներ», – ասված է հաղորդագրության մեջ: Դրանում ընդգծվում է, որ զինվորականների կողմից «ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցները՝ հաշվի առնելով, որ քիմիական նյութերի արտահոսքը սպառնալիք է կյանքի համար»:
Բեյրութի ծովային նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի գործով հետաքննությունը վարում է լիբանանյան դատավոր Ֆադի Սավվանը: Նրա կարգադրությամբ անցկացված հարցաքննություններից հետո ձերբակալվել են 19 պաշտոնյաներ, այդ թվում՝ Բեյրութի նավահանգստի գլխավոր տնօրեն Հասան Կրեյթեմը և մաքսային ծառայության ղեկավար Բադրի Դախերը:
Փաստաբանների միջազգային միության անդամ, լիբանանցի իրավաբան Բուշրա Հալիլը, ով մեղավոր է ճանաչվել պայթյունի պատճառ դարձած հանցավոր անփութության համար, կարող է մահվան դատավճիռ կայացվել: