ԱՄՆ-ը մտադիր է Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ուժերը բաշխել այն կերպ, որպեսզի հնարավորություն ունենա դիմակայելու Չինաստանին եւ Ռուսաստանին աշխարհի ցանկացած կետում: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսփերն օգոստոսի 26-ին այս հայտարարությամբ հանդես Է եկել Հավայիի նահանգում՝ Անվտանգության հարցերի հետազոտությունների ասիա-խաղաղօվկիանոսյան կենտրոնում:
Էսփերը նշել Է, որ ընթացիկ շաբաթում ԱՄՆ-ի զինված ուժերի Հնդկա-խաղաղօվկիանոսյան հրամանատարության ղեկավար ծովակալ Ֆիլիպ Դեւիդսոնի հետ քննարկել Է տարածաշրջանի իրադրության զարգացման եւ այնտեղ ուժերի բաշխման հարցերը: «Հնդկա-խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը գտնվում Է մեծ տերությունների մրցակացության Էպիկենտրոնում: Դա գլոբալ մրցակցություն Է»,- ընդգծել Է Պենտագոնի ղեկավարը:
«Չինաստանը եւ Ռուսաստանը ներկա են աշխարհի բոլոր ծայրերին,- նշել Է Էսփերը:- Մենք պետք Է պատրաստ լինենք այն բանին, որպեսզի նրանց հետ գործ ունենանք ինչպես (ԱՄՆ-ի զինված ուժերի) Կենտրոնական հրամանատարության գործողության գոտում, այնպես Էլ Արկտիկայում, Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կամ Եվրոպայում»: «Մենք պետք Է մեզնից կախված ամեն ինչ անենք՝ դրան հասնելու համար»,- ընդգծել Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը:
Նա նշել Է, որ ԱՄՆ-ը «ներդրումներ կանի տեխնոլոգիաների նոր սերունդների զարգացման բնագավառում», որպեսզի ապագայում պաշտպանի եւ զարգացնի իր հնարավորությունները Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։