Հունաստանի խորհրդարանը վավերացրել է Հունաստանի և Եգիպտոսի միջև ծովային սահմանները որոշելու մասին համաձայնագիրը: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Vouli TV հեռուստաալիքին:
Համաձայնագրին հավանություն է տվել հույն օրենսդիրների մեծամասնությունը:
Եգիպտոսի խորհրդարանն արդեն վավերացրել է օգոստոսի 6-ին Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրիի ստորագրած համաձայնագիրը՝ Միջերկրական ծովում ծովային գոտիների սահմանազատման վերաբերյալ:
Այս համաձայնագիրը զայրացրել է Թուրքիային, որի կարծիքով այն ոտնձգություն է իր մայրցամաքային հատվածի դեմ: Համաձայնագիրը նաեւ հատվում է այն ծովային գոտիների հետ, որոնք Թուրքիան անցած տարի համաձայնեցրել էր Լիբիայի հետ, ինչը Հունաստանն անօրինական է համարում: