Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի դրական դինամիկան՝ սեպտեմբերի 4-ից Ուկրաինայի առողջապահության նախարարությունն առաջին անգամ Հայաստանը դասել է, այսպես կոչված, «կանաչ» երկրների կատեգորիային։ Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը։
Սա նշանակում է, որ Հայաստանից Ուկրաինա ժամանող ուղևորները (նրանք, ովքեր Ուկրաինայի նախարարների կաբինետի օգոստոսի 26-ի որոշման համաձայն իրավունք ունեն մուտք գործելու երկիր (https://www.facebook.com/armembukraine/posts/594711401207085?__tn__=K-R)), այլևս կարիք չունեն ինքնամեկուսացվելու կամ COVID-19 ՊՇՌ թեստ անցնելու։
Միևնույն ժամանակ՝ ուժի մեջ է մնում COVID-19 ծածկող ապահովագրություն ունենալու պարտադիր պահանջը։