G7-ի անդամ երկրների արտգործնախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում դատապարտել են ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորումը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով հայտարարությունը, փոխանցում է rbc-ն։
Դրանում ասվում է, որ Գերմանիան միավորման մյուս անդամներին (Մեծ Բրիտանիա, Կանադա, Իտալիա, ԱՄՆ, Ֆրանսիա, Ճապոնիա) տեղեկացրել է այն փաստի մասին, որ գերմանացի բժիշկների և փորձագետների կլինիկական և թունաբանական եզրակացությունները վկայում են այն մասին, որ Նավալնին «Նովիչոկ» խմբի նյարդապարալիտիկ նյութի կիրառմամբ քիմիական հարձակման զոհ Է դարձել: