Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) յոթ երկրներ սեպտեմբերի 11-ին մեկնարկած վարժանքի ընթացքում ստուգել են հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի մարտական պատրաստվածությունը:
Մշակվել է ԱՊՀ պետությունների պետական սահմանը խախտող ինքնաթիռների նկատմամբ ՀՕՊ ուժերի կիրառումը:
Մարզմանը մասնակցել են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: ՀՕՊ միավորված համակարգը ղեկավարում է Մոսկվայում ՌԴ Օդատիեզերական ուժերի կառավարման կենտրոնը:
Վարժանքի շրջանակում մշակվել են Հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի կիրառումը օդային տարածքի օգտագործման կանոնները խախտող, ԱՊՀ-ի մասնակից պետությունների պետական սահմանները խախտող օդանավերի, առևանգվող օդանավերի նկատմամբ, ինչպես նաև աղետի ենթարկված օդանավերի անձնակազմերին օգնություն ցուցաբերելու հարցերը։
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տվյալներով՝ զորավարժությունների անցկացման ընթացքում ներգրավվել են յոթ երկրների տարածքում տեղակայված ավելի քան 130 հրամանատարական կետեր, ինչպես նաև՝ ավելի քան 60 ինքնաթիռ: Զորավարժություններին մասնակցել են Су-27е, МиГ-29, МиГ-31 և Як-130 կործանիչներ, Су-24 և Су-34 ճակատային ռմբակոծիչներ, Су-25 գրոհային ինքնաթիռներ, Ту-22, Ту-160 ծանր ռմբակոծիչներ: