Մեկնարկել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Եգիպտոս։
Ինչպես նշում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ Մնացականյանը հանդիպել է Եգիպտոսի հայ համայնքի առաջնորդների և անդամների հետ, որը տեղի է ունեցել Կահիրեում՝ ՀՀ դեսպանությունում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սեպտեմբերի 12-15-ը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այց կկատարի Եգիպտոսի Արաբական Հանրապետություն:
Այցի շրջանակներում նախատեսված են ԱԳ նախարարի հանդիպումները ԵԱՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Եգիպտոս մեկնարկեց Եգիպտոսի հայ համայնքի առաջնորդների և անդամների հետ…
Опубликовано Anna A. Naghdalyan Суббота, 12 сентября 2020 г.