Կորոնավիրուսի բռնկումը դուրս է գալիս վերահսկողությունից։ “РИА новости“-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մամուլի ասուլիսի ժամանակ։
«COVID-19 պանդեմիան ճգնաժամ է, որը նման չէ մեր կյանքում առկա այլ ճգնաժամերին, և Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը, այսպիսով, այս տարի նման չի լինի ոչ մեկին», — հավելել է նա:
Գուտերեշն ընդգծել է, որ մարդկությունը շուտով կհատի կորոնավիրուսի պատճառով կորցված կյանքերի 1 մլն-ի շեմը և պանդեմիան գլոբալ անվտանգության «թիվ մեկ սպառնալիք» է անվանել:
Գուտերեշի խոսքով՝ շատերը հույս ունեն, որ պատվաստանյութը կգտնվի, սակայն պանդեմիայի դեմ համադարման չկա։ Նա ընդգծել է, որ պատվաստանյութն ինքնին չի վերացնի ճգնաժամը։
«Սակայն պատվաստանյութը պետք է դիտարկել որպես համաշխարհային հասարակական բարիք, քանի որ COVID-19 համավարակը սահմաններ չունի: Մեզ պատվաստանյութ է պետք, որը մատչելի և հասանելի կլինի բոլորին»,- հավելել է ՄԱԿ-ի ղեկավարը: