Եվրամիությունը հրաժարվում է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահ ճանաչել. հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Այս մասին հաղորդում է DW-ն:
«Եվրամիությունը չի ճանաչում կեղծված արդյունքները: Ելնելով դրանից` 2020 թվականի սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած, այսպես կոչված, «երդմնակալությունը» և Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարած նոր մանդատը զուրկ են ցանկացած ժողովրդավարական լեգիտիմությունից»,- ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը:
Նշենք, որ Բելառուսում նախագահական ընտրությունները կայացել են օգոստոսի 9-ին․ Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,1 տոկոսը։ Ընդդիմությունն ու Եվրամիությունը չեն ընդունել քվեարկության արդյունքները։