Վրաստանի Քվեմո- Քարթլի շրջանում անհայտ անձինք վնասել են Հայաստան եկող ինտերնետային օպտիկամանրաթելային մալուխը։ Այս մասին պաշտոնական հայտարարություն է տարածել Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։
Մեկ այլ միջադեպ էլ գրանցվել է սեպտեմբերի 30-ին վրացական Օրոզմանի շրջանում։ Այստեղ անհայտ անձը փորել էր հողը, ինչի հետևանքով վնասվել է Եվրոպայից Ասիա եկող Փոթի– Թբիլիսի– Բոլնիսի– Դմանիսի– Հայաստան կապն ապահովող օպտիկամանրաթելային մալուխը։
Վրաստանի ՆԳՆ–ն հայտնում է, որ հարուցվել է քրեական գործ։