ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին դուրս չգալ Երեւանից ՝ Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների պատճառով:
«Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ռազմական հակամարտությունը շարունակվում է։ Դեսպանատունը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին, որոնք ներկայումս գտնվում են անվտանգ վայրում, հետաձգել ոչ կարևոր ուղևորությունները երկրի ներսում։ Դեսպանությունը իր աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին հրահանգել է դուրս չգալ Երևանի սահմաններից», – ասված է հաղորդագրության մեջ:
Դիվանագիտական առաքելությունում նաև ամերիկացիներին կոչ են արել խուսափել Երևանից հարավ, Սևանից Արևելք և M4 և M16 ավտոմայրուղիներից, Դիլիջանի ազգային պարկից դեպի Տավուշի մարզի Վրաստանի սահման ուղևորություններից, չայցելելելել Լեռնային Ղարաբաղ:
ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում անընդհատ հետևել տեղական նորություններին, խուսափել մարդկային կուտակումներից, ընկերներին և հարազատներին տեղեկացնել իրենց անվտանգության մասին, ծանոթանալ իրականացվող անվտանգության ծրագրերին, հրաժարվել քաղաքից դուրս ոչ կարևոր ուղևորություններից: