Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյուտ Չավուշօղլուն երեքշաբթի օրն աշխատանքային այցով Ադրբեջան է մեկնել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը։
«Այցի շրջանակում նախարարին կընդունի Իլհամ Ալիևը»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։