ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ամերիկյան CNN հեռուստաընկերության հետ զրույցում նշել է, որ, եթե միջազգային հանրությունը չկանգնեցնի Թուրքիային, ապա Կովկասը կարող է վերածվել նոր Սիրիայի, իսկ, եթե Կովկասը վերածվի նոր Սիրիայի, ապա դա կանդրադառնա նաև Եվրոպայի և այլ տարածաշրջանների վրա:
«Եթե Կովկասը վերածվի Սիրիայի, ապա Աստված պահապան բոլորին, Աստված պահապան Եվրոպային, Աստված պահապան Կենտրոնական Ասիային: Դա կազդի բոլորի վրա, ներառյալ՝ Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի: Եթե Թուրքիան զսպվի Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի օգնությամբ, այդ դեպքում մենք հնարավորություն կունենանք զինադադարի և բանակցությունների սեղան վերադառնալու»,- նշել է նախագահը:
President Armen Sarkissian spoke on the American CNN about Azerbaijan’s aggression in Artsakh
Նախագահ Արմեն Սարգսյանն Արցախում Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի, դրանում Թուրքիայի ակտիվ ներգրավվածության մասին խոսել է ամերիկյան CNN -ի եթերում։ Բեքի Անդերսոնի Connect The World հաղորդման շրջանակում նախագահ Սարգսյանի հարցազրույցը եթեր կհեռարձակվի հոկտեմբերի 6-ին, ժամը 18:00-ին։➖➖➖➖➖➖President Armen Sarkissian spoke on the American CNN about Azerbaijan’s aggression in Artsakh and Turkey’s active engagement. President Sarkissian’s interview will be aired tonight at 6pm during the Connect the World program with Becky Anderson.#Armpresident #ArmenSarkissian #CNN #Artsakhstrong #NKpeace 🇦🇲
Опубликовано ՀՀ նախագահի աշխատակազմ/ Office of the President of the Republic of Armenia Понедельник, 5 октября 2020 г.