Նյու-Յորքի մագիստրանտ Ալեքսանդր Մաքքուվերը, որը զբաղվում է տարածաշրջանում տեղի ունեցող ռազմական գործողությունների վերաբերյալ նյութերի հավաքագրմամբ, հրապարակել է ահաբեկիչներ Ադրբեջան ուղարկելու ևս մեկ ապացույց։
Լուսանկարում զինվորական հագուստով ու կարմիր բերետով մարդիկ «Ֆուրկաթ ալ Համզա»-ի խմբակցության ու Սուլթան Մուրադի ջիհադականներն են, իսկ երկնագույն զինվորական հագուստովները՝ ադրբեջանական ծառայությունների ներկայացուցիչներ։
Մաքքուվերի ներկայացմամբ, արված լուսանկարի տեղանքի կոորդինատները մեկ անգամ ևս հաստատում են ավելի վաղ հրապարակված փաստերն այն մասին, որ թուրքամետ ահաբեկիչներ են տեղափոխվում Ադրբեջան։