Գրոզնիի Օկտյաբրսկի շրջանում հատուկ գործողության ընթացքում ոչնչացված ահաբեկիչները Չեչնիա են ժամանել Սիրիայից՝ ահաբեկչություններ իրականացնելու համար։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է տարածաշրջանի ղեկավար Ռազման Կադիրովը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Վերջին շրջանում այդ «շայտանները» փախուստի մեջ էին Ռուսաստանի սահմաններից դուրս, թաքնվում էին Սիրիայում և այլ երկրներում։ Իսկ հիմա, պատվեր ստանալով իրենց արևմտյան հովանավորներից, նրանք վերադարձել են և որոշել են մի շարք ահաբեկչություններ իրականացնել», – գրել է Կադիրովը։
Նրա խոսքով՝ գրոհայինները վաղուց են գտնվել օպերատիվ բազայում եւ հետախուզման մեջ են եղել։ Կադիրովը նաեւ հրապարակել է նրանց տվյալները:
Նրանցից երեքը Գրոզնիի բնակիչներ են. գրանցված են Չեչնիայի Հանրապետությունում, չորրորդը նույնպես գրանցված է Չեչնիայում, նրա ծննդավայրի մասին տվյալներ չեն հաղորդվում: