Անվտանգության դաշնային ծառայությունը չեզոքացրել Է Ռուսաստանում արգելված «Քաթիբա Թաուհիդ վալ Ջիհադ» միջազգային ահաբեկչական ցանցի երկու անդամի, որոնք նախապատրաստվում էին ահաբեկչական գործողություններ իրականացնել Վոլգոգրադում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի ԱԴԾ-ի Հասարակական կապերի կենտրոնին։
Ըստ տարածված հաղորդագրության՝ նրանց գործունեությունը համակարգել են Սիրիայի տարածքից: Ահաբեկիչները պլանավորել Էին գրոհներ «իշխանական մարմինների շենքերի, զինծառայողների բնակության վայրերի եւ պայթյունա-հրդեհավտանգ ձեռնարկությունների վրա»: Նրանց փորձել են ձերբակալել այն պահին, երբ պարագլուխը եւ նրա հանցակիցը ահաբեչության միջոցներ էին դուրս բերում Վոլգոգրադի իրենց թաքստոցից։ Ահաբեկիչները զինված դիմադրություն են ցույց տվել Ռուսաստանի ԱԴԾ-ի աշխատակիցներին։ Հատուկ գործողության ժամանակ նրանք չեզոքացվել են:
«Միաժամանակ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Ուֆայում, Մայկոպում եւ Վոլգոգրադում ձերբակալվել են միջտարածաշրջանային բջջի այլ անդամներ»,- ընդգծել են ՀԿԿ-ում: