Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Արցախյան հակամարտությունը։ Այս մասին հայտնել է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։
Պեսկովի խոսքով՝ խորհրդակցության մասնակիցները կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ներկա վիճակի մասին:
Խորհրդակցությանը մասնակել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ վարչա պետ Միխայիլ Միշուստինը, Դաշնային Խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, փոխնախագահ, ազգային անվտանգության Խորհրդի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։