Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ժոան Բալդովին ողջունել է Կոնգրեսի դիմաց թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտելու պահանջով խաղաղ քայլերթ իրականացնող հայ համայնքին։ Թվիթերյան էջում նա ակցիայից լուսանկարներ է հրապարակել և իր աջակցությունը վերահաստատել հայ ժողովրդին:
Հիշեցնենք, որ այս օրերին աշխարհասփյուռ հայությունը խաղաղ բողոքի ակցիաներ է իրականացնում՝ պահանջելով, որ աշխարհը դատապարտի թուրք- ադրբեջանական ագրեսիան։