Հայտնի ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի գրադարանին՝ ծննդյան օրվա լավագույն նվերը մատուցելու համար։
«Ծննդյանս լավագույն նվերը։ Այսօր ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը հայտարարել է, որ կօգտագործի «Հայոց ցեղասպանություն» ձևակերպումը»,- գրել է Քիմ Քարդաշյանն իր թվիթերյան միկրոբլոգում։