Մայամի-Բիչ քաղաքի հայկական համայնքը բողոքի ակցիա է կազմակերպել՝ ադրբեջանական ագրեսիայի և սանձազերծած պատերազմի դեմ։
Նախորդ ուրբաթ, հոկտեմբերի 23-ին նրանք այստեղ բողոքի ակցիա են կազմակերպել, քայլերթով անցնելով Սաութ-Բիչով։ Նրանք կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները Ադրբեջանի ու Հայաստանի միջև՝ վիճահարույց Արցախի տարածքի համար։
Հենց սկսվեց բողոքի ակցիան մենք հասկաացանք, որ այնքան էլ փոքր չենք, ինչպես մեզ էր թվում, սա իսկապես ոգևորիչ է։ Այս մասին ասում է 21-ամյա ցուցարար Վարդիթեր Վարդանյանը։
Քաղաքապետարանի մոտակայքում հավաքվելով՝ ցուցարարները թափահարում էին ամերիկյան դրոշներ ու պլակատներ՝ Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի դեմ գրառումներով։ Նրանց միացել է Մայամի-Բիչի ոստիկանության կոմիսար Մարկ Սամուելյանը, որն ազգությամբ հայ է։
«Մենք պահանջում ենք ճանաչում։ Կոչ ենք անում իշխանություններին միջոցներ ձեռնարկել՝ պաշտպանելու Հայաստանն ու ճանաչելու Արցախը»։