Մոսկվայի բոլշևիկ ազգայնականները ՌԴ մայրաքաղաքում բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարած ագրեսիվ քաղաքականության։
Մուսլիմ Մագոմաևի հուշարձանի դիմաց, որը ադրբեջանական ծագման խորհրդային երգիչ էր, ազգայնականները «Իլհամ Ալիև- ադրբեջանական ժողովրդի խայտառակություն» գրությամբ տախտակ են տեղադրել։
«Է․ Բ․ Լիմոնովի Ուրիշ Ռուսաստան» կուսակցությունը կոնֆլիկտի հենց սկզբից հորդորել է ճանաչել Արցախի անկախությունը։
Կուսակցության պաշտոնական էջը պնդում է, որ իրենք միակն են ռուսաստանյան կուսակցություններից, որ ամենասկզբից եղել են հայերի կողմից։