ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերի իր էջում գրառում է կատարել՝ ցավակցություն հայտնելով Ավստրիայի ժողովրդին:
«Մենք աղոթում ենք Ավստրիայի ժողովրդի համար: Լեռնային Ղարաբաղն արդեն մեկ ամսից ավելի է՝ պայքարում է ադրբեջանա-թուրքական ահաբեկչական տանդեմի դեմ: Ես կիսում եմ Ավստրիայի ժողովրդի վիշտը, զոհվածների ընտանիքներին համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- գրել է ՀՀ վարչապետը: