Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Ֆրանկ Փափազյանին և Արա Թորանյանին՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է քաղաքապետը:
«Այս փորձության ժամանակ Փարիզը կանգնած է հայ ժողովրդի կողքին»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ Իդալգոն Ֆրանսիայի տարբեր կուսակցությունների 22 խորհրդարանականների՝ Ֆրանսիայի խորհրդարան Արցախի անկախության ճանաչելու մասին բանաձև ներկայացնելու վերաբերյալ ասել էր․
«Եթե ներկայիս հակամարտության միակ լուծումը ԼՂ ճանաչումն է, մենք չպետք է հապաղենք»։
Քաղաքապետը հիշեցրել էր, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հարցի լուծումը դիտարկում է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։
«Ես չեմ ուզում խանգարել կամ խոչընդոտել Ֆրանսիայի` խաղաղ լուծում գտնելու ջանքերին»,– ասել էր Իդալգոն։ «Թուրքիայի ներգրավումը հակամարտության մեջ, ցավոք, Հայաստանի ու Սփյուռքի հայերի մոտ արթնացնում է ցեղասպանության հիշողությունը»,- նշել էր քաղաքապետը։ Նա շեշտել էր, որ Բաքուն այս հակամարտության ակնհայտ ագրեսորն է` իր թիկունքում ունենալով Թուրքիայի աջակցությունը: