Սիրիայի կարգավորման հարցը, որն իրականացնում է Ռուսաստանը՝ Իրանի ու Թուրքիայի հետ, ցույց է տալիս իր արդյունավետությունը։ Ահաբեկչական օջախը բառացիորեն ոչնչացվել է։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիրն Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ տեսահանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։
«Միացյալ ուժերով կարելի է շատ բաների հասնել»,- նկատել է Պուտինը և հավելել, որ հաստատվել է տևական խաղաղություն, ինչի շնորհիվ փախստականները զանգվածաբար վերադառնում են իրենց բնակավայրեր։
Պուտինի կարծիքով երևույթը պետք է տեղի ունենա իր հունով, առանց ստիպողականության։
«Ամեն սիրիացի պետք է որոշում կայացնի ինքնուրույն, տեղեկանալով իր հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունների մասին, այդ թվում՝ ձեր ձեռնարկած գործերի, պարո՛ն նախագահ, Սիրիայի ղեկավարության քայլերի մասին՝ դեպի խաղաղ կյանք»,- ասել է Ռուսաստանի նախագահը՝ Բաշար Ալ Ասադին։
Նա շեշտել է, որ Սիրիայի սահմաններից դուրս մնում է 6,5 մլն փախստական, որոնց մեծ մասը կարող էին մասնակցել երկրի վերականգնմանը։