Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) դիմել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին՝ կոչ անելով բանակցություններ սկսել «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի գծով նոր համաձայնագրի շուրջ՝ գիտության, տեխնոլոգիաների և նախագծման ոլորտում Հայաստանի կրթական ներուժի ամրապնդման վերաբերյալ:
Հայ դատի հանձնախմբի դիմումում նշվում է, որ Հայաստանը՝ որպես միջին եկամուտներ ունեցող երկիր դժվար իրավիճակի մեջ է հայտնվել Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի, հումանտար խնդիրների և COVID-19 համավարակի պատճառով։