Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (UEFA) ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի պաշտոնական ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովին ընդմիշտ արգելել է մասնագիտական ֆուտբոլի հետ կապված ցանկացած գործունեություն: «Ղարաբաղը» հայերի նկատմամբ բռնության կոչերի համար տուգանվել է 100 հազար եվրոյով։ Այս մասին հայտնում է “Кавказский узел“-ը։
Նշենք, որ ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայության ղեկավար Նուրլան Իբրահիմովը Ղարաբաղյան հակամարտության գոտում մարտերի ընթացքում հայերի նկատմամբ հրապարակավ բռնության կոչեր էր արել: