Ճապոնիայի Վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի մասնագետները պնդում են, որ Բրազիլիայից երկիր ժամանած 4 մարդու մոտ հայտնաբերել են կորոնավիրուսի նոր մուտացիա, որը տարբերվում է Մեծ Բրիտանիայում կամ ՀԱՀ-ում տարածվածներից: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Հունվարի 6-ին ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի կողմից բացահայտվել է նոր կորոնավիրուսի նոր մուտացիա չորս մարդկանց մոտ, որոնք ժամանել էին հունվարի 2-ին (Ճապոնիա-խմբ.) Բրազիլիայից», – նշվում է կիրակի օրը հրապարակված մամուլի տեղեկագրում:
Ինստիտուտի տվյալներով ՝ նոր մուտացիան մասամբ նման է մուտացիաների, որոնք անհանգստություն են ներկայացնում ավելի բարձր կոնտագիոզության պատճառով։
Ինչպես ճշտել է իր հերթին «Կիոդո» գործակալությունը ՝ վկայակոչելով ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի ղեկավար Տակաձի Վակիտուին, խոսքը Մեծ Բրիտանիայում և ՀԱՀ-ում հայտնաբերված մուտացիաների հետ նմանության մասին է:
Ճապոնական ԶԼՄ-ների տվյալներով ՝ ներկայում վարակվածներից մեկը ՝ մոտ 40 տարեկան տղամարդը, հոսպիտալացվել է շնչառության հետ կապված խնդիրների պատճառով: Կնոջ մոտ նկատվում են կոկորդի ցավ և գլխացավեր, իսկ երեխայի մոտ ՝ բարձր ջերմություն։ Չորրորդ վարակակրի մոտ հիվանդությունն առայժմ անախտանշան է ընթանում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի կեսերին հայտնի էր դարձել Մեծ Բրիտանիայում SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր մուտացիայի հայտնաբերման մասին:
Չնայած վիրուսի նոր տարբերակը, նախնական գնահատականներով, կարող է սովորական վիրուսի 70%-ով վարակիչ լինել, ոչինչ առայժմ չի ասում այն մասին, որ այն ավելի վտանգավոր է մահացության կամ հոսպիտալացման տեսանկյունից:
Մեկ այլ մուտացիա-շտամ 501.V2-ը հոկտեմբերին առաջին անգամ հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում:
ECDC Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի տվյալներով ՝ այժմ այս տարատեսակը ՀԱՀ-ում վիրուսի գերիշխող ձևն է: Նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս շտամը, ինչպես Բրիտանիայում հայտնաբերվածը, ավելի վարակիչ է, բայց դեռ չկան տվյալներ, որ այն ավելի վտանգավոր է։