Ռուսաստանում առաջին անգամ կորոնավիրուսի «բրիտանական» շտամ են հայտնաբերել։ Այս մասին հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում:
ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նա պարզաբանել է, որ վիրուսը հայտնաբերել են Մեծ Բրիտանիայից վերադարձած ռուսաստանցիների հետազոտության ժամանակ մեկ մարդու մոտ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի կեսերին հայտնի էր դարձել Մեծ Բրիտանիայում SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր մուտացիայի հայտնաբերման մասին:
Ավելի ուշ Բրիտանիայի նոր եւ առաջացող շնչառական վիրուսային սպառնալիքների վերաբերյալ խորհրդակցական խորհուրդը հաստատել էր, որ երկրում հայտնաբերված կորոնավիրուսի տարբերակը տարածվում է ավելի մեծ արագությամբ և բնակչությունից ավելի մեծ զգուշություն է պահանջում: Չնայած վիրուսի նոր տարբերակը, նախնական գնահատականներով, կարող է սովորական վիրուսից 70%-ով վարակիչ լինել, ոչինչ առայժմ չի ասում այն մասին, որ այն ավելի վտանգավոր է մահացության կամ հոսպիտալացման տեսանկյունից: