Լիբանանահայ Հայկ Հաջինազարյանը նշանակվել է Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցությունների բաժնի ղեկավար:
Այս մասին ասված է ԱՄՆ նախագահի և փոխնախագահի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հաջինազարյանը մինչ այս նշանակումն Արևմտյան Փենսիլվանիայում Ջո Բայդենի նախընտրական քարոզարշավի մամուլի քարտուղարն էր: Ավելի վաղ նա նաև եղել է սենատոր Ջո Դոնելիի մամուլի քարտուղարը: