Փհենյանում զորահանդես Է անցկացվել Կորեայի Աշխատավորական կուսակցության (ԿԱԿ) 8-րդ համագումարի ավարտի կապակցությամբ, հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:
Միջոցառմանը ներկայացվել են սուզանավերի բալիստիկ հրթիռները, գործակալությունը դրանք անվանում է «աշխարհի ամենահզոր զենքը»:
Reuters-ը, վկայակոչելով Հյուսիսային Կորեայի պետական ԶԼՄ-ների հրապարակած լուսանկարները, հայտնում է, որ խոսքը Pukguksong-5 արդիականացված Pukguksong-4-ի վարկածի մասին է, որը ցուցադրվել է 2020 թվականի հոկտեմբերին:
Շքերթին ներկա են եղել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինը և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Միջոցառմանը ներկայացրել են նաև մարտավարական հրթիռների և հրետանային կայանքների «գերժամանակակից» նմուշներ: