Ռուսաստանը հունվարի 27-ից վերականգնում է ավիահաղորդակցությունը ևս 4 երկրի հետ։
Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից հայտնել են, որ ՌԴ-ն վերականգնում է ավիահաղորդակցությունը Ֆինլանդիայի, Վիետնամի, Հնդկաստանի և Կատարի հետ:
Ըստ հաղորդագրության ՝ ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան շտաբի նիստ է անցկացրել։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ Ռուսաստանը դադարեցրել է ավիահաղորդակցությունը մի շարք երկրների հետ։