Ըստ Հանցագործությունների համաշխարհային ինդեքսի, (Crime Index by Country) 2021 թվականի դրությամբ, Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է 125-րդ տեղը։ Դա նշանակում է, որ այդ ինդեքսը ՀՀ-ում բավականին ցածր է։
Համեմատության համար նշենք, որ ԱՊՀ տարածքի երկրներից Վրաստանը մեկ հորիզոնականով ավելի ցածր ինդեքս ունի՝ 126, իսկ Ադրբեջանը 104-րդ հորիզոնականում է։ Թուրքիան այս սանդղակում հաջորդում է Ռուսաստանին։ Դրանք զբաղեցնում են համապատասխանաբար 84 և 85-րդ հորիզոնականները։ Ի դեպ՝ ամենաբարձր հանցագործությունների մակարդակը Վենեսուելայում է, իսկ ամենաանվտանգը Քաթարն է։
Նշենք, որ ընթացիկ ինդեքս ստեղծելու համար «Crime Index by Country 2021»-ն օգտագործում է 36 ամսվա տվյալները: Հարցման յուրաքանչյուր գրառում ֆիքսում է [-2, +2] միջակայքում գտնվող թիվ, ընդ որում` -2-ը ունի խիստ բացասական նշանակություն, իսկ +2-ը` խիստ դրական:
Հարցման արդյունքը ներկայացնելու համար օգտագործվում է [0, 100] սանդղակը, քանի որ օգտվողների համար ավելի հեշտ է կարդալ: Եթե երկիրն ունի անվտանգության բարձր ցուցանիշ, այն համարվում է շատ անվտանգ: