Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը ներկա կգտնվի ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը, որը տեղի կունենա հունվարի 20-ին ԱՄՆ Կապիտոլիումում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը Հայաստանի Հանրապետության կողմից կմասնակցի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը»,- նշել է Նաղդալյանը:
ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը այլ երկրների ղեկավարներ չեն հրավիրվել: Միջոցառմանը մասնակցելու են միայն ԱՄՆ-ում օտարերկրյա ներկայացուցչությունների ղեկավարները։
Նշենք, որ Կապիտոլիումի մուտքը և ելքը փակ է լինելու «անվտանգության սպառնալիքի» պատճառով։