Շվեյցարիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի խորհրդարանի նախագահ Անդրեաս Աեբիի հետ։ Քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր և տարածաշրջանային իրավիճակը։ Այս մասին հայտնում են Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունից։
Ըստ հաղորդագրության՝ Ա.Հովհաննիսյանը ներկայացրել է Արցախում Ադրբեջանի գործած միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարումները՝ շեշտելով Ադրբեջանում պահվող հայ գերիների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։
Նշենք, որ նոյմեբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո միջազգային կազմակերպությունների և Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարության մասնակցությամբ անցկացված բանակցությունների արդյունքում հայկական և ադրբեջանական կողմերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել պատերազմական գործողությունների գոտուց դուրս բերել զոհված զինծառայողների աճյունները։