Թուրքական ռազմական տեխնիկայի շարասյունով հատել է Սիրիայի հետ սահմանը և մտել Իդլիբ նահանգի տարածք: Այս մասին հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Արաբական հեռուստաալիքի տվյալներով՝ ռազմական շարասյան կազմի մեջ մտնում են տանկեր, զրահամեքենաներ և ռազմամթերքով տրանսպորտ: Հայտնի չէ, թե թուրք-սիրիական սահմանը հատած շարասյան մեջ քանի միավոր տեխնիկա կա։
Գրեթե միաժամանակ Al Mayadeen հեռուստաալիքը հայտնել է, որ Սիրիայի զինված ընդդիմության գրոհայինները, որոնք գտնվում են Իդլիբ և Հալեպ նահանգներում, սկսել են իրենց ընտանիքները տեղափոխել Աֆրին քաղաքի շրջան, որը գտնվում է Հալեպի նահանգի հյուսիսում՝ Թուրքիայի հետ սահմանի մոտ:
Սիրիական բանակի արագ առաջխաղացումը Իդլիբի հարավային շրջաններում առաջացրել է Թուրքիայի դժգոհությունը, որն աջակցություն է ցուցաբերում կառավարական զորքերին դիմակայող գրոհայիններին: Al Arabiya հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր, որ թուրքական 195 միավոր մարտական տեխնիկա, ներառյալ զրահամեքենաներ և տանկեր, ինչպես նաև զինամթերքով բեռնատարներ, փետրվարի 2-ին հատել են Սիրիայի հետ սահմանը: Երկուշաբթի Իդլիբ նահանգ է մեկնել ևս մեկ զինվորական շարասյուն։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երեքշաբթի օրը Իդլիբ ռազմական օգնության ուղարկումը բացատրել է թուրքական բանակի 12 դիտակետերի ամրապնդման անհրաժեշտությամբ։