Բրյուսելում կայացած Եվրախորհրդարանի գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ հույն պատգամավոր Իոանիս Լագոսը ի նշան բողոքի պատռել է թղթից պատրաստված Թուրքիայի դրոշը, հայտնում է ermenihaber-ը։
Լագոսն անդրադարձել է հունական կղզիներում ապաստանած փախստականների իրավիճակին և նշել, որ Թուրքիան անում է այն, ինչ ցանկանում է:
«Չլսեցինք, որ ինչ-որ մեկն այստեղ խոսի հույն քաղաքացիների իրավիճակի մասին: Բոլորը խոսում են փախստականների թեմայի մասին: Այդ դեպքում ինչպե՞ս է լինելու հույն քաղաքացիների իրավունքների հարցը»,-ասել է հույն պատգամավորը:
Պատգամավորը նշել է, որ Հունաստանի քաղաքացիների 70%-ը դեմ է ապօրինի գաղթին և հավելել, որ իր երկրի ժողովուրդը ներգաղթյալների կողմից հարձակումների է ենթարկվում:
«Մի կողմից էլ Թուրքիան է, որն անում է այն, ինչ ցանկանում է: Անդադար ներգաղթյալներ են գալիս մեր երկիր: Ահա, Թուրքիայի դրոշն է, ի՞նչ են անում սա. պատռում և մի կողմ են նետում»,- ասել է Իոանիս Լագոսը։