Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) հնգակի չեմպիոն Կոբի Բրայանտը զոհվել է Կալիֆոռնիայում՝ ուղղաթիռի կործանման հետևանքով։
Տեղական իշխանությունները հաստատել են այդ տեղեկությունը։ Բրայանտի հետ միասին զոհվել է նաև նրա 13-ամյա դուստր՝ Ջիաննա Մարիա Օնորե Բրայանտը, որն ուղղաթիռի ուղևորներից մեկն էր և մարզիկին ուղեկցում էր հարևան քաղաքում գտնվող Մամբա ակադեմիա մարզվելու:
Բրայանտի մահն իսկական ողբերգություն է դարձել,որին արձագանքել են բարձրաստիճան պաշտոնյաներ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սարսափելի է անվանել NBA-ի հնգակի չեմպիոն Կոբի Բրայանտի մահվան լուրը:
Լոս Անջելեսի քաղաքապետը հայտարարություն է տարածել, որում խորին ցավակցություն է հայտնել NBA-ի աստղի մահվան կապակցությամբ:
Կոբի Բրայանտը ԱՄՆ-ի ամենատիտղոսակիր բասկետբոլիստներից մեկն է։ 20 մրցաշրջաններում հանդես է եկել Բասկետբոլի ազգային լիգայի «Լոս Անջելես Լեյքերս» թիմում: Նա դարձել է 30 հազար միավոր հավաքած ամենաերիտասարդ բասկետբոլիստը։
ԱՄՆ-ի հավաքականի կազմում երկու անգամ նվաճել Է Օլիմպիադայի ոսկե մեդալը՝ 2008-ին և 2012-ին։
Բրայանտը բասկետբոլիստի կարիերան ավարտել է 2016 թվականին։