ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը կքննարկի օրինագիծ, որով կսահմանափակի երկրի նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական գործողություններն Իրանի դեմ: Այս մասին հայտարարություն է տարածել պալատի ղեկավար Նենսի Փելոսին, հայտնում է CNN-ը։
Փելոսին նաև դատապարտել է Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը՝ ընդգծելով, որ իրանցի բարձրաստիճան զինվորականի սպանությունը վտանգի տակ է դրել ամերիկացի զինծառայողներին և դիվանագետներին:
«Այս շաբաթ Ներկայացուցիչների պալատը կներկայացնի ռազմական լիազորությունների վերաբերյալ օրինագիծը և կքվեարկի։ Այս օրինագիծը նման է Սենատում սենատոր Թիմ Քեյնի ներկայացրած օրինագծին: Այն վերահաստատում է Կոնգրեսի վաղեմի պարտավորությունները հսկողության հարցում՝ սահմանելով, որ եթե Կոնգրեսը որևէ հետագա գործողություն չձեռնարկի, ապա վարչակազմի ռազմական գործողություններն Իրանի դեմ պետք է դադարեցվեն 30 օրվա ընթացքում», – նշված է հայտարարության մեջ: