Ղազախստանում այսօր՝ դեկտեմբերի 29-ին, տեղի է ունեցել Bek Air ավիաընկերության ինքնաթիռի վթարման հետևանքով զոհվածների հուղարկավորությունը։ Այս մասին հայտնել է «Ռիա Նովոստին»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին Bek Air ավիաընկերության ինքնաթիռը պետք է իրականացներ Ալմաթի–Նուր Սուլթան չվերթը։ Օդանավակայանից դուրս գալիս այն կորցրել է կառավարումը, բախվել բետոնե պարիսպին, այնուհետև երկհարկանի շինությանը և ընկել բնակելի հատվածում։ Ինքնաթիռում եղել է 95 ուղևոր և անձնակազմի 5 անդամ է եղել։
Բախման հեևանքով մահացել է 12 մարդ, այդ թվում՝ օդանավի կապիտանը, իսկ տուժածներին հիվանդանոց են տեղափոխել։
Միջադեպի երեք վարկած է առաջ քաշում` օդանավի տեխնիկական անսարքություն, եղանակային պայմաններ, ինչպես նաև օդանավի կառավարման ժամանակ թույլ տրված հավանական սխալներ։ Ղազախստանում շաբաթ օրը համազգային սուգ էր հայտարարված։
Մահացածների թվում է նաև «Գեներալների խորհուրդ» հանրապետական հասարակական միավորման պրեզիդիումի նախագահ Ռուստեմ Կայդարովը։