Դեկտեմբերի 21-ը միջազգային օրացույցում նշվում է որպես Կարճամետրաժ կինոյի միջազգային օր։ Նախաձեռնությունը պատկանում է ֆրանսիացիներին, ավելի հստակ՝ Ֆրանսիայի կինեմատոգրաֆիայի և անիմացիայի ազգային կենտրոնին։
Այդ օրը ցուցադվում են կարճամետրաժ ֆիլմեր ամենատարբեր վայրերում՝ կինոթատրոններ, սրճարաններ, թատրոններ, հեռուստացույց, ինտերնետ, համալսարան, գրադարան, դպրոց, թանգարան։
Օրվա ընտրությունը պատահական չէ, քանի որ դեկտեմբերի 21-ը տարվա ամենակարճ օրն է (ցերեկ)։
Օրվա նպատակն է մարդկության ուշադրությունը հրավիրել կարճամետրաժ ֆիլմերի վրա։